Կուբայի ապագա առաջնորդները պետք է լքեն իրենց ղեկավար պաշտոնները նախքան 70 տարեկան դառնալը եւ ճանապարհ բացեն երիտասարդների համար։ Նման տեսակետ է հայտնել Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն։

Նրա խոսքով, պաշտոնից հեռանալը չի նշանակում, որ «դուք չեք կարող երկրի համար որեւէ բան անել»։ Պատկառելի տարիքի քաղաքական գործիչները կարող են շարունակել մասնակցել կուսակցական միջոցառումներին եւ շատ ժամանակ անցկացնել թոռների հետ, ասել է Կաստրոն, փոխանցում է «Ֆրանս Փրեսը»։

Ինքը՝ Ռաուլ Կաստրոն 84 տարեկան է, իսկ նրա եղբայր Ֆիդել Կաստրոն, որը 2009-ից չի զբաղվում երկրի ղեկավարմամբ, այս տարի կդառնա 90 տարեկան։