Մեկօրյա հանգստից հետո, այսօր, սեպտեմբերի 27-ին Խանտի Մանսիյսկում սկսվում է 39-րդ Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի երկրորդ կեսը: Եվս մեկ հանգստյան օր կլինի վերջին տուրից առաջ` հոկտեմբերի 2-ին: Չեմպիոնը հայտնի կդառնա հոկտեմբերի 3-ին:

Այսօր 6-րդ տուրում կենտրոնականը կլինի միայն հաղթանակ տարած տղամարդկանց Վրաստանի եւ Հայաստանի հավաքականների մրցամարտը:

Սկիզբը` 14:00-ին, ուղիղ հեռարձակումը` մեր կայքի միջոցով:

Մրցաշարային աղյուսակը 5 տուրից հետո

1. Վրաստան – 10 միավոր
2. Հունգարիա – 10
3. Հայաստան – 10
4. Ուկրաինա – 9
5. Հոլանդիա – 9
6. Ռուսաստան-2 – 8
7. Չեխիա – 8
8. Ռուսաստան-1 – 8

6-րդ տուր

Վրաստան, 20 – Հայաստան, 6

Բաադուր Ջոբավա, 2710 – Լեւոն Արոնյան, 2783
Վլադիմիր Հակոբյան, 2691 – Մերաբ Գագունաշվիլի, 2598
Լեւան Պանծուլայա, 2599 – Գաբրիել Սարգսյան, 2677
Արման Փաշիկյան, 2639 – Թամազ Գելաշվիլի, 2611
Ուկրաինա – Հունգարիա
Ռուսաստան-2 – Հոլանդիա
Ռուսաստան-1 – Չեխիա
Ադրբեջան – Հնդկաստան
Վիետնամ – ԱՄՆ