Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ֆաիդ Աղաեւը դանակի հարվածներ է ստացել: Այս մասին APA գործակալությանը հայտնել են Բաքվի հիվանդանոցներից մեկում: Միջադեպը տեղի է ունեցել անցած գիշեր «Կուբինկա» կոչվող թաղամասում:
Ժողովրդական արտիստ Ֆաիդ Աղաեւին, նրա թիկնապահներ Ռամին Բայրամովին եւ Ազեր Մուսաեւին դանակահարել են անհայտ անձինք: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Ֆ. Աղաեւը ստացել է դանակի 6 հարված. 4-ը` թիակի, մեկը` ազդրի, մեկը` փորի շրջանում: Բոլոր երեք վիրավորներն էլ վիրահատվել են: Աղաեւի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Դեռեւս անհայտ է, ով եւ ինչ նպատակով է կատարել հանցագործությունը:
Փաստի առնչությամբ Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել: Հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները շարունակվում են:





























