Ռուսաստանը վիզային ռեժիմ է մտցրել նաեւ հատուկ անձնագիր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը զգուշացրել է Թուրքիայի քաղաքացիներին, որ Ռուսաստանը խստացրել է վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, ըստ որի, այսուհետ Թուրքիայի հատուկ անձնագիր ունեցող քաղաքացիները եւս պետք է նախօրոք Ռուսաստանի հյուպասոսություններ դիմեն եւ մուտքի վիզա ստանան։

Նշենք, որ Ռուսաստանը հունվարի 1-ից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմ էր սահմանել, սակայն հատուկ անձնագիր ունեցող քաղաքացիները առանց վիզա էին մտնում Ռուսաստան: