ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ է դարձել Թուրքիայի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հուսեյն Դիրիոզը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Հուսեյն Դիրիոզի նշանակումը հաստատվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից։
Հուսեյն Դիրիոզը պատասխանատու կլինի ՆԱՏՕ-ի թեժ կետերում պաշտպանության քաղաքականության եւ ծրագրերի նախագծման համար։