Կարսի կենտրոնական հատվածում դեռեւս ցարական ժամանակաշրջանում կառուցված եւ ներկայում մզկիթի վերածված ռուսական ուղղափառ եկեղեցին դուրս է մնացել ռուսների ուշադրությունից։  Այս մասին հայտնել է մզկիթի իմամ Հաթիփ Ադեմ Աքթաշը։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ մզկիթի իմամ Հաթիփ Ադեմ Աքթաշը նշել է, թե տարեկան 80 հազար տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկներ են այցելում մզկիթի վերածված եկեղեցին տեսնելու։ Նա շեշտել է, թե չնայած եկեղեցին ռուսական է եղել, որեւէ ռուս զբոսաշրջիկ չի այցել այն տեսնելու։

Իմամը նշել է, թե ռուսական եկեղեցին երկար ժամանակ լքված է եղել եւ միայն 1985 թվականին որոշում է կայացվել այն մզկիթի վերածել։

Նշենք, որ 10-րդ դարում Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Կարսը 1920 թվականին բռնագրավվել է Թուրքիայի կողմից։