Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնից ազատել է «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին։

Հրամանում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 12-ի N 835-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետը՝

Հրայր Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից` իր դիմումի համաձայն»։