Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ապրիլի 18-ի դրությամբ բուժում է ստանում 49 զինծառայող. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 զինծառայող, նա մեզ մոտ է տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալից 2 օր առաջ: Եվս չորս զինծառայողի վիճակը ծանր է, նրանք գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Մյուսների վիճակը բավարար է»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Նա հայտնեց նաեւ, որ երեք զինծառայող առաջիկայում կպրոթեզավորվի:
Նշենք, որ այս զինծառայողները վիրավորվել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով:





























