Թուրքիայի Այդըն նահանգի Բոզդողանի շրջանում թուրքական ոստիկանության կազմավորման օրվան նվիրված միջոցառմանն ընդամենը 6 հոգի է մասնակցել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական հասարակության մեջ մեծ արձագանք է գտել Բոզդողանի շրջանում ոստիկանության կազմավորման օրվան նվիրված միջոցառումը, քանի որ միջոցառմանը մասնակցել է 6 հոգի։
Միջոցառման սկզբում մասնակիցները ծաղկեպսակ են դրել Աթաթուրքի արձանի դիմաց, որից հետո այն շարունակվել է ըստ արարողակարգի։




























