Sobesednik.ru-ն պարզել է, թե ով է ապրում ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հարեւանությամբ, որը շքեղ բնակարան է գնել: Հակակոռուպցիոն հետաքննությունների    Transparency International կենտրոնի ենթադրությունը, թե փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Մոսկվայում կես մլրդ ռուբլի արժողությամբ 10 սենյականոց բնակարան ունի, մեծ աղմուկ էր բարձրացրել: 

«Պաշտոնյայի համեստ աշխատավարձով նման պալատներ չես գնի: Իմիջիայլոց, կենտրոնը բավականին համեստ ապացույցներ է ներկայացրել. բնակարանի վերաբերյալ Ռուսռեգիստրի տեղեկանքը, որում թաքցված էին սեփականատերերի  ազգանունները: Դա Ռոգոզինին առիթ է տվել իր թվիթերում գրելու.  «Պարոնայք ամերիկացիներ եւ նրանց գործակալներ, ստիպված եմ հիասթափեցնել ձեզ… ՌԴ կառավարությունում աշխատելու ընթացքում ոչ մի բնակարան չեմ գնել: Ձեր հարձակումը հատկանշական եմ համարում: Երեւում է, լավ տրորել ենք ձեր պոչերը- Dmitry Rogozin (@Rogozin), մարտի  25, 2016 թ.:

Իմիջիայլոց, կաշառակերության դեմ պայքարի հիմնադրամը հայտնաբերել է Ռուսռեգիստրի տեղեկանքի չգաղտնագրված տարբերակը, որտեղ ասված է, որ  2013-ի դեկտեմբերին, երբ Ռոգոզինն արդեն զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը, հենց նա կնոջ, որդու եւ թոռների հետ  3 հարկանի բնակարանի սեփականատեր է դարձել էլիտար   «Մոտակա ամառանոց» ԲՀ-ում: Նշենք, համանման փաստաթուղթ կա նաեւ   Sobesednik.ru-ի տրամադրության տակ, ընդ որում այդ բնակարանի մասին մենք գրել ենք դեռեւս երկու տարի առաջ (2014-ի ապրիլին): Մեր պարբերականին հաջողվել է պարզել, որ պաշտոնյայի հարեւաններն են դարձել  «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի նախագահ Օլգա Սմորոդսկայան, այն ժամանակվա տարածաշրջանային զարգացման նախարարի դուստրը եւ Ամանժոլ Ժանկուլիեւի ընտանիքը, որն այդ պահին ղեկավարում էր Ղազախստանի Արտաքին հետախուզության ծառայությունը  (այնպես որ, բացառված չէ, որ ռուսաստանյան պաշտպանական ոլորտի ղեկավարի բնակարանը գաղտնալսվում է ղազախների կողմից): Ռոգոզինը չի պատասխանել նաեւ Sobesednik.ru-ի այն հարցին, թե ինչ միջոցներով է ձեռք բերել բնակարանը: 

Իսկ թվիթերի ներկայիս հայտարարությո՞ւնը: Խոսքն այն մասին է, որ վարչապետը էլիտար բնակարանը վարչապետը չի գնել, նա լիովին կարող է պատասխանել այս ոգով. Ես չեմ գնել, այս կինս, որդիս, թոռնուհիս, Նավկան է նվիրել. Շատ տարբերակներ կան: Բայց ամերիկացինե՞րն ինչ կապ ունեն: Թե՞ նրանք են Ռոգոզինին նման շքեղ բնակտարածք նվիրել ռուսաստանյան իշխանությունը վերկաբեկելու համար: Որպեսզի  «ամերիկյան գործակալները», ինչպես նրանց կոչում են կառավարությունում, չուրախանան, պետք րէ նրանց առիթ տալ դրա համար` ոչ բարձրագոչ հայտարարություններով, ոչ էլ ստախոսությամբ», - գրում է պարբերականը: