Այն հայտարարությունը, թե Իսրայելը պաղեստինցիներին վերաբերվում է այնպես, ինչպես նացիստները հրեաներին էին վերաբերվում, Շվեդիայում Բնակկոմունալ տնտեսության հարցերով նախարար Մեհմետ Կապլանի հրաժարականի պատճառ է դարձել: Կապլանի հրաժարականի մասին ապրիլի 18-ին հայտնել է վարչապետ Ստեֆան Լեւենը:
Նրա խոսքով, ինքը ստացել է Մեհմետ Կապլանի հրաժարականի հայտարարությունը եւ աջակցել է նրան: «Ես Մեհմետ Կապլանին ճանաչում եմ որպես մարդասիրական եւ ժողովրդավարական արժեքներ դավանող մարդու, սակայն նախարարը պիտի Շվեդիան այնպես ներկայացնի, որ թյուրիմացություններ չառաջանան», - հայտնել է Շվեդիայի վարչապետը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իսրայելի` պաղեստինցիների նկատմամբ վերաբերմունքին առնչվող մեկնաբանությունները քաղաքական գործիչն արել էր դեռեւս 2009-ին, մինչեւ 2014-ին նախարար դառնալը:





























