Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության եւ ՌԴ ԱԳՆ Լատինական Ամերիկայի վարչության միջեւ` լատինամերիկյան երկրների հետ համագործակցության հարցերով:
Կողմերը բարձր գնահատեցին լատինամերիկյան թեմատիկայով հայ-ռուսական խորհրդատվություններ անցկացնելու երկու երկրների միջեւ ձեւավորված դրական փորձը: Միմյանց ներկայացվեցին լատինամերկյան տարածաշրջանի երկրների հետ կողմերի փոխգործակցությունը եւ առկա խնդիրները, նախանշվեցին հետագա քայլերը այս ոլորտում առաջիկա համագործակցության համար: Կարեւորվեց նաեւ ԵԱՏՄ շրջանակներում լատինամերիկյան երկրների հետ համագործակցության հաստատումը եւ դրան ուղղված համատեղ քայլերը:
Խորհրդատվությունների ավարտին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ընդունեց ՌԴ ԱԳ նախարարության Լատինական Ամերիկայի վարչության պետ Ալեքսանդր Շչետինինին:




























