Հարցերից մեկն այն է, Ռուսաստանը գիտե՞ր Ղարաբաղի դեմ նախապատրաստվող հարձակման մասին, թե՞ իրավիճակը պարզապես դուրս եկավ վերահսկողությունից, մինչ նախագահները Վաշինգտոնում էին: Այս մասին գրում է ֆրանսիական L’Opinion պարբերականը:
«Հայաստանի ավանդական դաշնակից Ռուսաստանը Երեւանի հետ կապված է պաշտպանական ոլորտի պայմանագրով, բայց այն տարածվում է միայն միջազգայնորեն ճանաչված սահմանի վրա, այլ ոչ շփման գծի:
Մինչ Թուրքիան, վարչապետ Դավութօղլուի խոսքով, Ադրբեջանին աջակցում է «մինչեւ վերջ», Ռուսաստանը քաղաքական լուծումներ է փնտրում: Հատկապես վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն է ձգտում վերականգնել բանակցությունները: Մնում է հասկանալ, թե Ադրբեջանն ինչ գին էր պատրաստ վճարել Ռուսաստանին, որպեսզի վերջինը ճնշում գործադրի Հայաստանի վրա:
Բայց հիմա հակամարտող երկրներում տրամադրություններն ազգայնական են: Երկու կառավարություններն էլ դրանում շահ են գտնում»,- գրել են հոդվածի հեղինակները:





























