Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը հաստատել է դաշնային խորհրդարանը ցրելու եւ հուլիսի 2-ին երկրում ընտրություններ անցկացնելու մտադրությունը։ «Մայիսի սկզբին բյուջեի նախագիծը ներկայացնելուց հետո ես պատրաստվում եմ Ավստրալիայի գեներալ-նահանգապետին խնդրել ցրել խորհրդարանի երկու պալատները եւ ընտրություններ նշանակել, որոնք, ինչպես ես ակնկալում եմ, կկայանան հուլիսի 2-ին»,- ասել է վարչապետը լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավստրալիայի դաշնային խորհրդարանն ապրիլի 18-ին վաղաժամ վերսկսել իր աշխատանքը։ Վարչապետը որոշել էր արձակուրդում գտնվող օրենսդիրներին աշխատանքի հրավիրել 3 շաբաթ շուտ։ Դա կառավարությանը լրացուցիչ ժամանակ կտա, որպեսզի խորհրդարանի վերին պալատում կրկնակի քվեարկության դրվի շինարարական ինդուստրիայի աշխատանքի վերահսկման հանձնաժողովը վերականգնելու մասին վիճելի օրինագիծը։





























