Բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի բացակայությունը ոչինչ չի փոխում։ Այս մասին ապրիլի 19-ին լրագրողներին ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղն, այսպես թե այնպես, դիվանագիտական, ռազմա-քաղաքական գործոն է մնում։ Եվ Ադրբեջանը գիտի, որ հայկական կողմի կարծիքը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը։ «Իհարկե մոտ ժամանակներս դժվար է հանդիպում ակնկալել ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, այլ անգամ ժողովրդական դիվանագիտության մակարդակով այդ երկրների ՀԿ-ների հանդիպումներ՝ հաշվի առնելով լարված դրությունը»,- ասել է քաղաքագետը։