Երեւանում կկանգնեցնեն աշխարհում առաջին հուշարձանը՝ նվիրված 2014թ. օգոստոսին Իրաքի Շանգալ նահանգում եզդիների ցեղասպանության հիշատակին։ Այս մասին ապրիլի 19-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորման նախագահ Ամո Շարոյանը։ Հուշարձանի բացման արարողությունը կկայանա ապրիլի 21-ին՝ ժամը 14։00-ին Երեւանի Օղակաձեւ զբոսայգում։