Ադրբեջանում իրավապահները ընդդիմադիրների մոտ նռնակներ ու պայթուցիկ նյութեր են գտել: Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ներքին գործերի նախարարության եւ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հայտարարությունը, հայտնում են , որ Լենքորանի շրջանում ներքին գործերի ո դատախազության մարմինների անցկացրած օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են քաղաքի բնակիչներ Գիսմյատ Իսաեւը ու Վուգար Իսմաիլովը, որոնք «բնակչությանը ազգային ու կրոնական հողի վրա անջատողականության, զանգվածային անկարգությունների ու իրավապահ մարմիններին դիմակայելու կոչեր են անում»:
Ըստ տեղեկության, «Մահմեդական միասնականության շարժման» ղեկավար Տալե Բագիրզադեի ձերբակալված համախոհների մոտ ու նրանց բնակարաններում խուզարկության ընթացքում հայտնաբերվել ու առգրավվել են 4 ձեռքի նռնակ, 123 փամփուշտ, նաեւ կրոնական բովանդակության 18 արգելված գրքեր: Տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել, սկսվել է հետաքննություն:





























