Ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսները հեռացել են երկրից: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Էլչին Սադիգովը, հայտնում է haqqin.az-ը:
«Լեյլա եւ Արիֆ Յունուսները երկիրը լքելու թույլտվություն են ստացել: Նրանց մոտ է եկել գերմանացի բժիշկ Վիտը եւ եզրակացություն է տվել ամուսինների առողջական ծանր վիճակի մասին: Նրանց թույլ են տվել հեռանալ երկրից` բուժում ստանալու համար», - գրել է Սադիգովը:
Նրա խոսքով, ամուսիններն Ադրբեջանից հեռացել են վաղ առավոտյան եւ մեկնել են Նիդերլանդներ:





























