Եվրոպական Միությունը պիտի մտորի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի ապագայի մասին: Այդ մասին հայտնել է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, հայտնում է «Խարտիա97»-ը:
«Մենք պիտի մտածենք, թե ինչպես վարվենք այն վեց պետությունների հետ, որոնք շատ տարբեր կարգավիճակներ ունեն: Երեք պետություն ստորագրել է Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագրերը, դրանք դանդաղորեն գործի են դրվում: Եվս երեք պետություն ժամանակավոր անորոշության մեջ են: Մենք պիտի որոշենք` կիսել արդյոք այս ծրագիրը, թե պահպանել, բայց յուրաքանչյուր մասնակցին համագործակցության անհատական ինչ-որ ծրագիր առաջարկել», – նշել է լեհական արտաքին գերատեսչության ղեկավարը:
«Արեւելյան գործընկերություն» ծրագիրը Եվրամիության կողմից 2008-ին ընդունվել է Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Բելառուսի հետ ԵՄ-ի ինտեգրացիոն կապերի զարգացման համար: Նախագծի հեղինակները Լեհաստանի եւ Շվեդիայի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկին էր եւ Կարլ Բիլդտը:
2015-ի մարտին Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտնել էր, որ Ուկրաինայում հակամարտության առնչությամբ Վիեննան կպահանջի վերանայել «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը եւ Եվրամիության հարեւանության քաղաքականությունը:
«Արեւելյան գործընկերության» «ձախողված» ծրագրի վերանայման անհրաժեշտության մասին Վաշչիկովսկին հայտնել էր դեռեւս 2016-ի հունվարին:





























