Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Օլվեսը Հելսինկիում համերգի ժամանակ հանդես կգա որպես դիջեյ, գրում է FlashNord-ը։ Պետության ղեկավարը Ֆինդլանդիայի մայրաքաղաք կժամանի ապրիլի վերջին։
«Սիլթանեն» ակումբում քաղաքական գործիչը հանդիսատեսին կներկայացնի 1960-1970-ական թթ. իր սիրելի ռոք հիթերը, այդ թվում՝ Դեւիդ Բոուիի, The Beach Boys-ի եւ The Who-ի կատարումները։
«Համերգի ժամանակ կհնչեն երգեր, որոնք ես լսում էի մանուկ ժամանակ, եւ որոնք ինձ՝ դեռահասիս, կենսուղի ցույց տվեցին։ Որքան էլ կարծրատիպային հնչեն այս բառերը 62-ամյա նախագահի շուրթերից, այն ժամանակ ռոքը փրկեց իմ կյանքը»,- ասել է Իլվեսը։
Նշենք, որ համերգը կկայանա ապրիլի 28-ին։ Էստոնիայի նախագահին կօգնի ֆինն երաժիշտ Սամի Յաֆֆան։





























