Առաջիկա օրերին Բուշերի ատոմակայանը լիցքավորվելու է ուրանային վառելիքով: Այդ մասին, ըստ իրանական Mehr գործակալության, հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Նրա խոսքով, որոշակի փորձարկումներ արդեն արվել են եւ առաջիկա օրերին վառելիքը կներմուծվի ռեակտորի մեջ:
Իրանն ու Ռուսաստանը 1995թ. ստորագրել են Բուշերի ԱԷԿ-ի պայմանագիրը: Այդ կայանը տարեկան 1000 ՄՎտ էլեկտրաէներգիա կարտադրի:




























