Հայաստանի լրատվական դաշտում ԵՏՄ-ի մասին տեղեկատվությունը շատ թերի է եւ այդ սխալ տեղեկատվությունը ստեղծում էր համապատասխան վատ մթնոլորտ, որը խանգարում է աշխատել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախկին անդամ, այժմ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը:

«Մենք պետք է սովորենք այդ կառույցում աշխատել եւ դա հնարավորությունների տեղ է, պարզապես անդամակցելը չի կարող երկարաժամկետ դիվիդենտ տալ, եթե դու չես աշխատում: Մեր սպասելիքները միանգամից չէր լինելու: Մենք առաջին խնդիրը լուծեցինք մաքսատուրքի մասով, որ հիմա ավելի շատ գումար ենք ստանում, քան մինչեւ ԵՏՄ անդամ լինելը , բյուջեի բեռի թեթեւացում ապահովեցինք»,-ասաց նա:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Անդրադառնալով ԵՏՄ գործընկերներ Բելառուսի եւ Ղազախստանի` Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական դիրքորոշումներին, Նռանյանն ասաց. «ԵՏՄ -ում որեւէ տնտեսական խնդիր լուծելու որեւէ խոչընդոտ ես չեմ տեսնում: Այսինքն` այն, որ ինչ որ երկրներ գտնվում են Թուրքիայի ազդեցության տակ, դա բնական է եւ իրենք փորձում են ինչ որ ձեւով իրենց ավագ եղբոր համար դիվիդենտներ քաղել, բայց դա խոչընդոտ չէ բիզնես միջավայրում»: