Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո առաջին անգամ հանդիպել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝   Թուրքիայի արհեստավորների կոնֆեդերացիայի համաժողովին մասնակցելու համար Անկարայի Rixos հյուրանոց ժամանած Էրդողանը 15 րոպեանոց անակնկալ հանդիպում է ունեցել  Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։

Հայտնի , որ Էրդողանը առաջարկել է Քըլըչդարօղլուին՝ այսուհետ քայլեր ձեռնարկել Թուրքիայում գլխաշոր կրելու հետ կապված խնդիրը լուծելու ուղղությամբ։