Եվրասիայի խորհրդարանների խոսնակները կարող են հայտարարություն անել ահաբեկչության անընդունելիության եւ այդ սպառնալիքին հակազդելու համար խորհրդարանական ուժերին միավորելու մասին։ Նման պարագրաֆ կա խորհրդակցությունների ավարտին ընդունած ամփոփ փաստաթղթի նախագծում։ Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Եվրասիայի խորհրդարանների խոսնակների խորհրդակցությանը մասնակցում են 19 պետությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման թեման է «21-րդ դարում Եվրասիայի երկրների բարեկեցության շահերից բխող միջխորհրդարանական համագործակցությունը»։

«Մեր ամփոփ փաստաթղթի նախագծում առանձին պարագրաֆ կա, որը ահաբեկչության անընդունելիության եւ այդ սպառնալիքին հակազդելու համար խորհրդարանական ուժերին միավորելու մասին դրույթ է պարունակում»,- ասել է Նարիշկինը։