97 տարեկանում կյանքից հեռացել է Չիլիի նախկին նախագահ Պատրիսիո Էյլվինը, որը երկիրը կառավարել է 1990-1994 թվականներին: Այս մասին հաղորդել են քաղաքական գործչի հարազատները:

Ըստ ՏԱՍՍ-ի, Էյլվինի վախճանի կապակցությամբ Չիլիի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել: «Մենք պետական մակարդակով հուղարկավորություն կկազմակերպենք, ինչպես հարկն է»,- հայտարարել է Չիլիի գործող նախագահ Միշել Բաչելետը:

Պատրիսիո Էյլվինը ծնվել է 1918 թվականի նոյեմբերի 26-ին, Չիլիի Վինյա դել Մար քաղաքում: 1990 թվականին կայացած նախագահական ընտրություններում նրա հաղթանակը նշանավորեց բռնապետ Աուգուստո Պինոչետից հետո Չիլիի՝ ժողովրդավարությանը վերադարձը: