Սեպտեմբերի 26-ին, ժամը 20.06-ին Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 20.07-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռեւս չպարզված համգամանքներում՝ «Օպել-վեկտրա» մակնիշի 08 ՏՏ 783 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ՝ Ճոճկան գյուղի բնակիչ, 29-ամյա Արթուր Չերչինյանը եւ ուղեւոր՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Վրեժ Սիրադեղյանը տեղում զոհվել են:
Փրկարարների կողմից ավտոմեքենայից դուրս են բերվել զոհվածների դիակները եւ հանձնվել իրավապահ մարմիններին:





























