Ճապոնիայում ապրիլի 20-ին ուժի մեջ է մտել հեռավոր կղզիների տնտեսական աջակցության մասին օրենքը։ Կղզիները մասնավորապես տեղակայված են Չինաստանի հետ տնտեսական բաժանման սահմանագծին։ Օրենքի նպատակն է հնարավորինս խիտ բնակեցնել այդ տարածքները Տոկիոյի կողմից իրական վերահսկողություն ապահովելու նպատակով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ճապոնիան չի թաքցնում, որ նոր օրենքն առաջին  հերթին ուղղված է Հարավչինական ծովի Օկիանավայի պրեֆեկտուրայի հեռավոր կղզիներում վերահսկողության ուժեղացմանը։ Պեկինն այդ տարածքում իր հավակնություններն ունի Սենկակու (Դյաոյույդաո) արշիպելագի նկատմամբ։

Տոկիոն ենթադրում է, որ այս շրջանում երկկողմ հակամարտության պոտենցիալ սպառնալիք կա։

Խորհրդարանի վերին պալատի ընդունած օրենքը ֆինանսական աջակցություն է նախատեսում կղզիների բնակչության համար, այդ թվում՝ Ճապոնիայի հիմնական տարածքների հետ տրանսպորտային հաղորդակցման սուբսիդավորում եւ ձկնորսության օժանդակություն։