Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը լուսանկարվել է արքայազներ Չառլզի, Ուիլյամի ու Ջորջի հետ: Daily Mail-ի փոխանցմամբ լուսանկարն արվել է Նորին Մեծության հոբելյանի առթիվ ( ապրիլի 21-ին նա դառնում է 90 տարեկան): Լուսանկարը հայտնվելու է բրիտանական նամականիշների վրա, հայտնում է Gazeta–ն:
Արքայազն Ջորջը նամականիշի համար առաջին անգամ է լուսանկարվում, մինչդեռ Եղիսաբեթ 2-րդի լուսանկաները նամականիշների վրա ավելի հաճախ են հայտնվել, քան ուրիշ մեկի պատկերները, հայտնում է թերթը:
Լուսանկարն արվել է Բուքինհեմի պալատում մի քանի ամիս առաջ: Լուսանկարի հեղինակը Royal Mail –ի լուսանկարիչ Ռենալդ Մաքքեքնին է:
Եղիսաբեթ 2-րդի, Չառլզի, Ուիլյամի, Ջորջի դիմանկարներով չորս նամականիշներից բաղկացած հավաքածուն արժե 2.56 ֆունտ:





























