Ստամբուլում Մարմարա ծովի մի ափից մյուսը մեքենաներ եւ ուղեւորներ տեղափոխող լաստանավում գտնվող մի մարդատար մեքենա՝ 3 ուղեւորներով հանդերձ, ծովն է ընկել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Ստամբուլի ծովային ավտոբուսների վարչության հայտարարության համաձայն, այսօր՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան,  Յենիքափը-Յալովա ուղերթն իրականացնող լաստանավի վրա տեխնիկական խնդիրների պատճառով պոկվել են ամրաններ, որի պատճառով մի մեքենա է ընկել ծովը։  Փրկարարները անմիջապես ջրից դուրս են բերել ավտոմեքենայի մեջ գտնված 3 ուղեւորներին, ովքեր տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։