Հեռահաղորդակցման ոլորտի առաջընթացը, մրցակցությունը եւ գլոբալ շուկայական իրավիճակն այսօր փոստային ծառայության հիմնական մարտահրավերներ են։ Այս մասին ապրիլի 20-ին՝ Երեւանում Եվրոպայի փոստային օպերատորների առաջին կովկասյան լիագումար ժողովի ժամանակ, ասել է PostEurop Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նրա խոսքով՝ Միությանը մասնակցում է 192 երկիր։ «Աշխարհում գործում է 5 փոստային տարածաշրջան։ Եվ PostEurop-ը ամենակարեւորներից է։ Այդ պատճառով էլ մենք այսօր այստեղ ենք»,- նշել է Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրենը։

Անդրադառնալով հիմնական մարտահրավերներին՝ Հուսեյնը նշել է, որ փոստային ծառայությունը համաշխարհային տնտեսության մաս է կազմում։ «Տնտեսության մյուս ոլորտների առջեւ ծառացած բոլոր մարտահրավերները կանգնած են նաեւ փոստային ծառայության առջեւ։ Մենք պետք է բարձորակ գլոբալ փոստային ծառայություն ունենանք այն միջավայրում, որտեղ գլոբալ մրցակցությունը շատ բարձր մակարդակի վրա է»,- ասել է Բիշար Հուսեյնը։