Հայաստանում ստեղծվել է ԱԷԿ մասնագետների ուսումնական կենտրոն: Այս մասին ապրիլի 20-ին հայտնել է ՀՀ Էներգետիկայի ու բնական ռեսուրսների փոխնախարար Արեգ Գալստյանը Երեւանում ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի փոխտնօրեն Կիրիլ Կոմարովի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում: Կենտրոնը ստեղծվել է երեւանյան «Արմատոմ ԳՀԻ» ՓԲԸ –ի բազայով:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Գալստյանի խոսքով, հայկական կողմը վերականգնելու է նաեւ մետաղի հսկողության գծով մասնագետների կադրային բազան: Այս խնդիրները իրականացվում են թե սեփական ուժերով, թե ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ: «Մենք ունենք պայմանավորվածություն ռուսական բուհերում մասնագետների նախապատրաստման վերաբերյալ, մեզ քվոտաներ են հատկացվել: Մենք արդեն մի քանիսին ուղակել ենք, ճիշտ է ոչ այնքան շատ որքան կցանկանայինք: Բայց այս տարի, ես հույս ունեմ, որ ավելի շատ ուսանողներ կմեկնեն՝ թե բակալավրիատ, թե մագիստրատուրա»,- հավելել է Գալստյանը:





























