Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության համար առանցքային է լինելու էլեկտրաէներգիայի արտահանման հարցը: Այս մասին ապրիլի 20-ին հայտնել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի փոխտնօրեն Կիրիլ Կոմարովը Երեւանում Էներգետիկայի ու բնական ռեսուրսների փոխնախարար Արեգ Գալստյանի հետ ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով պետք է ապագա էներգաբլոկի հզորությունը որոշելու համար պետք է հասկանալ, հնարավոր կլինի արդյոք էլեկտրաէներգիա մատակարարել ոչ միայն Հայաստանին, այլեւ սահմանակից երկրներին: «Միջկառավարական համաձայնագիրը ստորագրված է ու շարունակում է ուժի մեջ մնալ: Երբ մենք հասկանանք տնտեսական հիմնավորումները, կփորձենք իրականացնել այդ նախագիծը»,- ասել է Կոմարովը:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Հիշեցնենք, որ 2015-ի վերջին ՀՀ Կառավարությունը հայտարարել էր, որ որոշել է հրաժարվել 1060 ՄՎՏ հզորությամբ էներգաբլոկից (որի համար նախահաշիվը մինչ այդ մշակել էր Worley Parsons միջազգային ընկերությունը) ու պատրաստվում է կառուցել 500-600 ՄՎտ հզորության էներգաբլոկ: «Ռոսատոմի» մասնագետների կարծիքով, միջին էներգաբլոկ կառուցելն ավելի էժան կլինի, բայց դրա արտադրած էլեկտրաէներգիան ավելի թանկ կլինի, քանի որ ԱԷԿ-ի շինարարության համար պահանջվող մի շարք ծախսեր կախված չեն դրա հզորությունից: Կառավարությունը Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացրել է մինչեւ 2026 թվականը: Մինչ այդ պետք է շահագործման հանձնվի նոր էներգաբլոկը, որի շինարարությունը մտադիր են սկսել 2018-ից ոչ ուշ: