ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Իր այցի ընթացքում Բարաք Օբաման հանդիպելու է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Աս Սաուդի հետ։
Բացի այդ, պլանավորվում է, որ նա հանդիպում կունենա Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ։





























