ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը ավստրիական Die Presse թերթին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խելացի, բայց չար մարդ է համարում։

«Նա խելացի է, բայց իրոք չար մարդ է։ ՊԱԿ աշխատակից, որն ուզում է ամեն բան վերահսկել եւ կարծում է, որ աշխարհը դավեր է նյութում Ռուսաստանի դեմ»,- ասել է նախկին պետքարտուղարը։

Նրա խոսքով՝ Պուտինն իր նախագահության սկզբում վատ խաղաքարտեր ուներ, բայց լավ էր խաղում, առնվազն կարճաժամկետ հեռանկարում։ Օլբրայթը նշել է, որ Պուտինի նպատակն է թուլացնել Եվրամիությունը եւ նվազեցնել ՆԱՏՕ-ի ազդեցությունն աշխարհում։