Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն կոմունիստական կուսակցության համագումարի ժամանակ նախազգուշացրել է իր մոտալուտ մահվան մասին, գրում է The Independent-ը։

«Շուտով ես 90 տարեկան կդառնամ։ Շուտով կդառնամ այնպես, ինչպես բոլորը։ Բոլորը մահկանացու են»,- աել է նա։

Նա նաեւ ասել է, որ իր այդ ելույթը կարող է կուսակցության համագումարի սրահում վերջինը լինել։ Կաստրոն, սակայն, վստահություն է հայտնել, որ կուբայական կոմունիզմի գաղափարները կմնան որպես ապացույց այն բանի, որ լիակատար նվիրվածությամբ աշխատելու դեպքում հնարավոր է մարդուն ապահովել նյութական եւ մշակութային հարստությունները։