Բաքվի հին՝ Իչերիշեհերի շրջանում բնակելի տան փլուզում է տեղի ունեցել:
Քիչիկ Գալա 2 հասցեում գտնվող տան տանիքն է փլվել եւ փակել երեք բնակարանների մուտքը: Մի քանի ընտանիքներ փակված են մնացել իրենց բնակարաններում:
Փլուզման ժամանակ ոչ ոք չի տուժել: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:





























