Եվրահանձնաժողովը (ԵՀ) կարող է մայիսի 4-ին Թուրքիայի առանց վիզայի ռեժիմ առաջարկել, եթե մինչեւ այդ երկիրը կատարի անհրաժեշտ բոլոր պայմանները: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին ասված է չորեքշաբթի տարածված ԵՀ-ի հայտարարությունում:
«Եվրահանձնաժողովը Թուրքիայի համար վիզայի ազատականացման առաջընթացի մասին երրորդ հաշվետվությունը կներկայացնի մայիսի 4-ին: Եթե Թուրքիան անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկի գոյություն ունեցող պայմանների իրականացման ուղղությամբ, ապա հաշվետվությունը կուղեկցվի Թուրքիային առանց վիզայի ռեժիմի երկրների ցանկում ներառելու առաջարկության օրենսդրությամբ»,- ասված է հայտարարությունում:




























