Պանամական օֆշորների հետ կապված փաստաթղթերի արտահոսքի աղբյուրը Mossack Fonseca ընկերության երկու աշխատակցուհիներ են: Ըստ Gazeta-ի, այս մասին հաղորդել է ֆինանսական խորհրդատու եւ փողերի լվացման հարցերի մասնագետ Քեննեթ Ռայջոքը:
«Նրանցից մեկն ընկերության հիմնադիրներից մեկի՝ Ռամոն Ֆոնսեկայի քարտուղարուհին է: Նրանք սիրավեպ են ունեցել, որը բավական տխուր ավարտ է ունեցել: Արդյունքում կինը փաստաթղթեր է հավաքել եւ Պանամայի մայրաքաղաքում ազատ վաճառքի հանել»,- նշել է նա:
Արտահոսքի երկրորդ աղբյուրը մասնավոր կապիտալի կառավարման բաժնի աշխատակցի կինն է, որը հետեւել է ստանդարտների համապատասխանությանը: Պարտականությունները վատ կատարելու համար աշխատանքից հեռացվելուց հետո նա որոշել է վրեժ լուծել ընկերության ղեկավարությունից:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնը (OCCRP), Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ), ինչպես նաեւ միջազգային մի շարք լրատվամիջոցներ հսկայածավալ փաստաթղթեր հրապարակեցին, որոնցում նշված էր համաշխարհային գործող եւ նախկին առաջնորդների, քաղաքական գործիչների, հայտնի անձանց եւ մարզիկների բազմաթիվ օֆշորային ընկերությունների մասին:




























