Գլենդելում Հայոց ցեղասպանության մասին փաստագրական նոր ֆիլմ կցուցադրեն: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:

Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմը ներկայացնում է ռեժիսորի ճամփորդությունը Թուրքիայից մի կնոջ ընկերակցությամբ:

Ֆիլմի պրեմիերան կկայանա ապրիլի 21-ին, MGN Five Star Cinema կինոթատրոնում: Ցուցադրությունները կտեւեն մինչեւ ապրիլի 28-ը:

«Մեզ համար կարեւոր էր անձնական պատմություն ներկայացնել այն մասին, թե ինչպես են այդ իրադարձությունները շարունակում անդրադառնալ մեր կյանքի վրա»,- հայտարարել է Մկրտչյանը եւ հավելել. «Ֆիլմի ուղղությամբ աշխատելիս ես հասկացա, որ ցեղասպանությունը չի դադարում, երբ դադարում են սպանել մարդկանց: Դրա հետքը սերնդից սերունդ է հասնում»: