«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները հարձակումներ են ծրագրում Եվրոպայում՝ միջուկային եւ կենսաբանական զենքի կիրառմամբ: The Independent-ի փոխանցմամբ, այս մասին են վկայում Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների տվյալները:

Ըստ Մոսկովսկի Կոմսոմոլեցի, աղբյուրներն այս մտավախությունն արդարացված են համարում, քանի որ տվյալներ կան, որ ահաբեկիչները ներկայում փորձում են այդպիսի զենքի բաղադրիչներ ձեռք բերել: