Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Նյու Յորք նահանգում փրայմերիզում տարած հաղթանակի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպել: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը:
Ըստ Ինտերֆաքսի, երեկույթը կազմակերպվել է Մանհեթենի կենտրոնում գտնվող նրա սեփական երկնաքերում:
Միլիարդատերը նշել է, որ հատկապես հաճելի է այն, որ իր հաղթանակն ապահովել են «իրեն լավագույնս ճանաչող մարդիկ»:




























