Մեծ Բրիտանիայում Republic հակամիապետական կազմակերպության ղեկավար Գրեմ Սմիթն առաջարկել է հանրաքվե անցկացնել թագավորության հետագա ճակատագրի հարցով, գրում է The Guardian-ը։
Հաղորդվում է, որ շարժումը կոչ է անում Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահվանից հետո հանրաքվե անցկացնել միապետության ապագայի հարցով։
«Մենք հնարավորություն կունենանք թագուհու հուղարկավորության եւ թագավորի գահակալության միջեւ ընկած ժամանակահատվածում բարձրաձայնել, որ սա 21-րդ դարն է, եթե մենք ուզում ենք պետության ղեկավար ունենալ, միգուցե պետք է քվեարկությու՞ն անցկացնենք»,- ասել է Սմիթը։
Նշենք, որ պարբերականը վերջերս հարցում էր անցկացրել, որը ցույց էր տվել, որ Բրիտանիայում միապետության կողմնակիցների թիվը 75 տոկոս է։



























