ԱՄՆ-ի ավիացիան առաջին անգամ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարված է հասցրել ռազմավարական Բ-52 ռմբակոծիչի կիրառությամբ, հայտնում է Military.com-ը:

Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի հրամանատարության ներկայացուցիչ Սթիվեն Ուորրենի  տեղեկության համաձայն, ինքնաթիռը հարձակում է իրականացրել ապրիլի  18-ին: Դրա  թիրախը իրաքյան Մոսուլ քաղաքից դեպի հարավ գտնվող Կայարա քաղաքի շրջանում ահաբեկիչների զինապահեստն էր:  Մոսուլի շրջանում գրոհայինների օբյեկտների նկատմամբ ավիահարվածները շարունակվել են ապրիլի   19-ին եւ 20-ին, հավելել է Ուորրենը:   

Ապրիլի սկզբին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ն Կատարի տարածքում  Boeing B-52 ռմբակոծիչներ է տեղադրում Իրաքում եւ Սիրիայում ԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար: 

«B-52-ը ցուցադրում է մեր վճռականությունը` ճնշում գործադրելու ԻՊ-ի վրա եւ պաշտպանելու տարածաշրջանը ցանկացած հանգամանքներում», — հայտնել է ՌՕՈՒ-ի լեյտենանտ Չարլզ Բրաունը:

B-52 ռմբակոծիչների շահագործումը սկսվել է 1955-ին: Ինքնաթիռի ռմբային առավելագույն ծանրաբեռնվածությունը մինչեւ   31,5 հազար կգ է: