Ազատագրվել է Lugela նավը՝ ուկրաինացի 12 ծովայիններով, որը սեպտեմբերի 25-ին զավթել էին Սոմալիի ծովահենները: Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը, փաստը հաստատել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Ռուսլան Դեմչենկոն:

Նրա խոսքով, ծովահենների հարձակման ժամանակ, անձնակազմը գործել է նախապես մշակված պլանով եւ ողջ կազմով փակվել է շարժիչի հատվածում` խմելու ջրի եւ պարենի բավարար պաշարով:

Նավաստիների համակարգված գործողությունները թույլ չեն տվել ծովահեններին կառավարել նավն ու այն տեղափոխել Սոմալիի ափ: Երկու օր անցկացնելով անկառավարելի նավում, ծովահենները լքել են այն:

Նավաստիների առողջական վիճակը բավարար է: