Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարար Ռաշիդա Դատին սուր քննադատություն է հնչեցրեցել ներդրումային ընտկերությունների հասցեին, իր ելույթում «ինֆլյացիա» տերմինը շփոթելով «ֆելլյացիա» տերմին հետ: Նախկին նախարարը սայթաքումը թույլ է տվել  Europe 1-ին տված հարցազրույցում: «Ներդրումային ֆոնդերը 20-25 տոկոսի աջակցության հույս ունեն՝ պրակտիկորեն գոյություն չունեցող ֆելլյացիայի պայմաններում»,-ասել է նա:

Լինելով Եվրախորհրդարանի անդամ, Ռաշիդա Դատին հեռացվել է նախարարի պաշտոնից 2009 թվականին: Հեռացման առիթը եղել է աստղային ամսագրերի առաջին էջերում հայտնվելու եւ թանկ հագուստ կրելու նրա սովորույթը: Ֆրանսիայում նման պահվածքն անհարիր են համարել կառավարության անդամի համար: Ժամանակ առաջ Դատիին մեղադրում էին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ նրա կնոջ՝ Կարլա Բրունիի մասին բամբասանքներ տարածելու մեջ: