Իրանը ռազմական վարժանքներ է անցկացնում Կասպից ծովի իրերն պատկանող հատվածում, որը կրում է «Կայուն անվտանգություն-89» անվանումը: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Իրանի ռազմածովային ուժերի տվյալներով, վարժանքներին մասնակցում են Իրանի Զինված ուժերի հակաքիմիական եւ հակաբակտերիլոգիական պաշտպանության հյուսիսային նավատորմի ստորաբաժանումները:
Վարժանքները կանցնեն մի քանի փուլերով եւ կավարտվեն ռազմածովային միավորների շքերթով: Վարժանքների նպատակներից մեկը երիտասարդ զինվորականներին ավագ սպաների փորձը փոխանցելն է:





























