Թուրքիայի պետական «Էնսար վաքֆը» կրոնական միության ուսուցիչներից Մուհարեմ Բույուքթուրքը 10 տղա աշակերտի բռնաբարության մեղադրանքով դատապարտվել է 508 տարվա ազատազրկման։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ «Էնսար վաքֆը» կրոնական միության կազմում գործող կրոնական դպրոցներից մեկի տղա աշակերտներին բռանաբարելու կամ սեռական ոտնձգության ենթարկելու մեղադրանքով դատական նիստին մեղադրող կողմը պահանջել է 600 տարվա ազատազրկում։
Պաշտպանական խոսքի ընթացքում Մուհարեմ Բույուքթուրքը հերքել է իրեն ուղղված մեղադրանքները՝ պնդելով, թե ինքը նույնասեռական չի։
Դատարանն ապացուցված է համարել ուսուցչի մեղքը եւ նրան դատապարտել 508 տարվա ազատազրկման։





























