Արցախյան կողմից բազմիցս պաշտոնապես հնչեցվել է, որ հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում առաջ քաշված ցանկացած փաստաթուղթ, այդ թվում եւ Մադրիդյան սկզբունքներն առանց պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի մասնակցության, կիրառման առումով կենսունակ լինել չեն կարող: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝պատասխանելով Մադրիդյան սկզբունքների նկատմամբ Արցախի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ պատգամավորական հարցին, հաղորդում է «Արցախպրես» կայքը:
Կարեն Միրզոյանի խոսքով՝ բանակցություններին Արցախյան կողմի մասնակցության վերականգնման դեպքում հնարավորություն կստեղծվի քննարկելու եւ կյանքի կոչելու ձեռքբերված պայմանավորվածությունները:





























