Ադրբեջանի իշխանությունները ծանուցում են ուղարկել ֆրանսիական Բուր դե Վալանսի քաղաքապետ Մառլեն Մուրիեյին, որն արցախյան Շուշի քաղաքի հետ բարեկամության մասին պայմանագիր են ստորագրել:

Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Վալանսը չեղարկի Շուշիի հետ բոլոր հարաբերությունները:

Ըստ Ըստ Nouvelles d’Armenie-ի, քաղաքապետ Մառլեն Մուրիեն սատարում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ինքնորոշման կամքը: Նա չի պատրաստվում տրվել սպառնալիքներին: Բուր դե Վալանսի եւ Շուշիի միջեւ բարեկամության մասին պայմանագիրը կշարունակի գործել: