Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի անդամ, Հարավային Կովկասի երկրների հետ բարեկամության խմբի անդամ Քրիստոֆ Բերգները ապրիլի 22-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Գերմանացի պատգամավորը ծաղկեպսակ է դրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանի մոտ եւ ծաղիկներ՝ հավերժական կրակի մոտ։ Բերգներին ուղեկցում էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։ Բերգները եղավ Ցեղասպանության թանգարանում եւ գրառում կատարեց հուշամատյանում։ «Ես մեսիջ եմ հղել այն մասին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը պետք է նախազգուշացում լինի մեզ համար եւ մեծ նշանակություն ունենա ներկայում եւ ապագայում»,- ասել է Քրիստոֆ Բերգները։


































